ԳլխավորԼուր

Երեւանի «Փյունիկը» 16-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն

«Փյունիկը» 16-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն

Երեւանի «Փյունիկը» 16-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն։

Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

Առաջին կեսում հաշիվը չբացվեց։ Երկու թիմերն էլ գրեթե հավասար պայքար էին մղում, թեև հյուրերի ֆուտբոլիստներին ավելի հաճախ կարելի էր տեսնել մրցակցի կիսադաշտում։ Այնուամենայնիվ, թիմերից ոչ մեկն առաջին կեսում իրական վտանգավոր պահ չստեղծեց մյուսի դարպասին։ 42-րդ րոպեին հյուրերի կազմում դեղին քարտով զգուշացվեց Կովալենկոն։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 54-րդ րոպեին, խառը իրադրությունում Արտակ Դաշյանը ստացավ գնդակն ու հեռահար հարվածով այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ 0-1։

83-րդ րոպեին գյումրեցիների կազմում երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Մորի Կոնեն։

Այսպիսով, Եղիշե Մելիքյանի սաները հաղթանակ տարան Գյումրիում և վաստակած 82 միավորով դարձան Հայաստանի չեմպիոն։