ԳլխավորԼուր

Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ վետերանների չեմպիոն

Վլադիմիր Հակոբյան

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ վետերանների առաջնության նախավերջին՝ 8-րդ, տուրում սև խաղաքարերով պարտության է մատնել միջազգային վարպետ Ռութ Դուգլասին։

Այս մասին տեղեկանում ենք chess.com կայքից։

Վաստակելով 6,5 միավոր՝ նա անհասանելի դարձավ մրցակիցների համար ու նվաճեց ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնի տիտղոսը: