Համլետ Մանուկյանը 14.733 միավորով ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվող Մարմնամարզության աշխարհի գավաթի առաջնությունում՝ նժույգթափեր վարժությունում։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Արթուր Ավետիսյանն էլ 14.133 միավորով բրոնզե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



