Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Real American Freestyle (RAF) լիգայի նոր չեմպիոնը թեթևագույն քաշային կարգում5
Սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 մրցաշարի տիտղոսային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Օսթին ԴեՍանտոյին ու խլել նրանից չեմպիոնական գոտին։
Սա Հարությունյանի երրորդ գոտեմարտն էր ու երրորդ անընդմեջ հաղթանակը RAF լիգայում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



