ԳլխավորԼուր

Ռոբերտ Սիմոնյանը դարձել է Սամբոյի աշխարհի չեմպիոն

Սամբոյի աշխարհի առաջնությունում պատանիների 53 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Ռոբերտ Սիմոնյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքը պաշտպանելիս զոհված տղաների հիշատակին։

Երևանում հոկտեմբերի 14-ին մեկնարկել է Սամբոյի աշխարհի առաջնությունը: Առաջնության առաջին օրը Հայաստանը 14 մեդալ է նվաճել, որից 2-ը` արծաթ, 12–ը` բրոնզ։

Արծաթե մեդալների են արժանացել Էլիզա Ադամյանը (50կգ) և Միհրան Սլոյանը (49կգ):

Բրոնզե մեդալակիրներն են Մարտիրոսյան Յուլյան (41 կգ), Բալայան Վիկտորը (46 կգ), Սիմոնյան Նարեկը (53 կգ), Մանուկյան Լյովան (58 կգ), Օհանյան Մհերը (64 կգ), Հակոբջանյան Ռոբերտը (88+), Արզումանյան Զավենը (58 կգ), Մանուկյան Գևորգը (64 կգ), Զաքարյան Սամվելը (71 կգ), Հովսեփյան Էրիկը (79 կգ), Մխիթարյան Անուշավանը (98 կգ), Խուրշուդյան Նորիկը (98+):

Առաջնության երրորդ օրը հայ սամբիստներին հաջողվեց նվաճել ևս երեք բրոնզե մեդալ:

Բրոնզե մեդալներ են նվաճել 50 կգ քաշային կարգում Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային կարգում Մեսրոպ Նիկոյանն ու 88 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը։

Այսպիսով, հայ սամբիստները աշխարհի երիտասարդական առաջնության ընթացքում նվաճել են 20 մեդալ, որոնցից 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ: