ՀՀ 33 քննական կենտրոններում հունիսի 11-ին անցկացվել է միասնական քննություն՝ «Օտար լեզու» առարկայից:
Քննություն հանձնելու համար գրանցված 4413 դիմորդներից անգլերեն պետք է հանձնեին 4250, գերմաներեն՝ 85, ֆրանսերեն՝ 74 և 2-ական` իսպաներեն ու պարսկերեն:
Գնահատման ու թեստավորման կենտրոնը հրապարակել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
Անգլերեն
Ֆրանսերեն
Գերմաներեն
Իսպաներեն
Պարսկերեն
Թեստեր 1
Հիշեցնենք, որ քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակում է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 16-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:
Հաջորդ միասնական քննության օրը հունիսի 15-ն է («Հայոց լեզու և հայ գրականություն»)։
Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 25-ն է։
Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։
2021/2022 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։