ԳլխավորԼուր

Ի գիտություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից  միասնական քննություն հանձնած դիմորդների

Ի գիտություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից  միասնական քննություն հանձնած դիմորդների

2021 թ. հունիսի 15-ին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության 1-ին թեստի 70/5 և 3-րդ թեստի 70/6 առաջադրանքների պատասխանները սկզբնապես հրապարակվել են վրիպակով, ապա տրվել է ուղղում, տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։

Մասնագիտական առումով ճիշտ պատասխանը ուղղվածն է: Սակայն շտեմարանում առկա է  բովանդակային առումով տվյալ պնդմանը  համարժեք պնդում ՝ հակառակ պատասխանով, ինչը կարող էր շփոթության մեջ գցել դիմորդին:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ հարցը կներկայացվի բողոքարկման հանձնաժողովին՝ դիմորդին տրվող միավորի վերանայման համար:

Բողոքարկման արդյունքները կհրապարակվեն հուլիսի 1-3-ը ընկած ժամանակահատվածում:

Comment here