ԳլխավորԼուր

Միասնական քննությունների 3-րդ փուլ. «Կենսաբանություն». թեստերն ու պատասխանները

Դիմորդ, քննություն

Հուլիսի 4-ին մեկնարկել է բուհական ընդունելության միասնական քննությունների 3-րդ փուլը։

Քննական մեկ կենտրոն է ձևավորված՝ թիվ 189 ավագ դպրոցում։

Այսօր՝ հուլիսի 8-ին, դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն» առարկայից։ Հայտագրվել է 29 դիմորդ։ «Աշխարհագրություն» հայտագրողներ չեն եղել։

ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։

«Կենսաբանություն»

Թեստ5 թեստ6 թեստ7 թեստ8

Պատասխան

Հաջորդ ու վերջին քննությունը հուլիսի 9-ին է։ Դիմորդները կփորձեն ուժերը «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից։

Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երեք փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է: