Հունիսի 12-ին մեկնարկել են բուհերի 2026-2027 թթ. ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի քննությունները։
Հունիսի 23-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Հայոց լեզու և հայ գրականություն»
Հիշեցնենք, որ 2026/2027 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ (հիմնական) փուլի միասնական քննություններն անցկացվում են հունիսի 12-ից հունիսի 30-ը։ Հայտագրվել է 16 426 դիմորդ։
Հաջորդ քննական օրը հունիսի 26-ն է («Քիմիա», «Ռուսերեն»)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


