ԱրցախԱրցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանողներն այցելել են Եռաբլուր

ԵՊՀ ուսանողներն այցելել են Եռաբլուր

ԵՊՀ Ուսանողական խորհուրդն այց է իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։

«Այցի նպատակն էր ևս մեկ անգամ արժևորել նրանց սխրանքն ու անձնազոհությունը՝ խոնարհումի և երախտագիտության տուրք մատուցելով մերօրյա հերոսներին։

Նման այցելությունները կարևոր են պատմական հիշողության պահպանման, սերունդների միջև արժեհամակարգային կապի ամրապնդման և հայրենիքի հանդեպ պատասխանատվության գիտակցման տեսանկյունից։

Հավերժ փառք և խոնարհում»,-նշված է ուսխորհրդի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3833 մարդ, 191-ը համարվում է անհետ կորած։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews