ԳլխավորԼուր

Տնտեսական վատ իրավիճակում բոլոր ուսանողներն են հայտնվել, անկախ իրենց ՄՈԳ-ից. պատգամավոր

Տնտեսական վատ իրավիճակում բոլոր ուսանողներն են հայտնվել, անկախ իրենց ՄՈԳ-ից, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով կառավարության 14-րդ հակաճգնաժամային ծրագրին, որը վերաբերում է ուսանողներին։

«Բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները կամ անվճար են սովորում, կամ արդեն օգտվում են զեղչերից, իսկ նրանք, ովքեր կարիքն իսկապես ունեն, չեն ընկնում դրա տակ»,-ասաց պատգամավորը։

Նա անդրադարձավ նաեւ մասնավոր բուհերի ուսանողներին, որոնք որեւէ կերպ չեն կարողանում օգտվել ծրագրից եւ կոչ արեց կառավարությանը՝ վերանայել հակաճգնաժամային ծրագրի որոշակի դրույթներ։

Comment here