Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Հայոց լեզու և հայ գրականություն»
Հայտագրվել էր 4359 դիմորդ, 3195-ը՝ մարզերում և 1164-ը՝ Երևանում:
Հիշեցնենք, որ 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններն անցկացվում են հունվարի 25-ից փետրվարի 9-ը։
Հաջորդ քննական օրը հունվարի 26-ն է («Քիմիա», «Ռուսերեն»)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews