ԳլխավորԼուր

Ուշադրություն դիմորդներին

Քննություններից ստացած միավորների հանրագումարով դիմորդը մասնակցում է իր նշած մեկ մասնագիտության պետպատվերով կամ անվճար տեղերի մրցույթին, հիշեցնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

«Եթե միավորները չեն բավարարում` անվճար տեղ զբաղեցնելու համար, դիմորդն ավտոմատ մասնակցում է նույն մասնագիտության վճարովի տեղերի մրցույթին:

Դիմում-հայտում այդ մասին նշելու կարիք չկա և նման պատուհան էլ չկա»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 15-ին և կտևի մինչև մայիսի 10-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews