ԳլխավորԼուրԿրթություն

Քոլեջների և ուսումնարանների ընդունելության հայտագրում

ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում կբացվի 20․07․2022 ժամը 09։00 — ից։

Համակարգում ներկայացված կլինեն Հայաստանի բոլոր գործող քոլեջներն ու ուսումնարանները։

Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի

Ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար մինչև օգոստոսի 3-ը ներառյալ, ժամը 18:00-ն։

Ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, ժամը 18։00-ն։