ԳլխավորԼուր

Քոլեջի (ուսումնարանի) ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների լրամշակված հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 1894-Ա/2 հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստման և հավաստագրման քննությունների լրամշակված հարցաշարը:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ղեկավարման իրավունքի վերապատրաստման և հավաստագրման քննությունների թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 516 հարց` ՀՀ Սահմանադրությունից, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքների, Քաղաքացիական, Աշխատանքային, Վարչական իրավախախտումների օրենսգրքերի, ինչպես նաև կրթության բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ու ենթաօրենսդրական այլ ակտերի, մանկավարժության ու հոգեբանության մասին:

Թեստավորման փուլը հաղթահարած հավակնորդի հետ նույն կամ հաջորդ օրը անցկացվում է հարցազրույց: Հավակնորդը հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված կարգով վերապատրաստված անձը: Հավաստագրումը կազմակերպվում է առնվազն տարին մեկ անգամ, ըստ ԿԳՄՍ նախարարի հաստատած ժամանակացույցի: