ԳլխավորԼուրՀայաստանս

Չիլին ապրիլի 24–ը սահմանել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Չիլիի խորհրդարանի շենքը

Չիլիի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ) հավանություն է տվել օրինագծին, որը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24–ը սահմանվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Այդ մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Չիլի–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Քրիստիան Արայան։

Քրիստիան Արայան այս իրադարձությունն անվանել է «փոքրիկ ժեստ բարբարոսության դեմ, որից տառապում է քրիստոնյա ժողովուրդը, որը նաև շարունակում է ենթարկվել հալածանքների ու թշնամանքի»:

Հավելենք, որ Չիլին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2007 թվականին։