ԳլխավորԼուր

Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան

Համբիկ Սասունյան

1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտված և արդեն ազատության մեջ գտնվող Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան:

Տեղեկությունը հայտնում են ՀՅԴ–ի ԱՄՆ գրասենյակից:

«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում, խմել հայրենի ջուրը, շնչել օդը և զգալ ընտանեկան ջերմությունը»,–Սասունյանի խոսքերն է փոխանցել ՀՅԴ գրասենյակը։

Նա հավելել է, որ հայերի ցուցաբերած աջակցությունը մշտապես քաջալերել է իրեն։

Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել:

Հայոց ցեղասպանության համար Թուրքիայից վրեժ լուծելու նպատակով այդպես էլ չհայտնաբերված հանցակցի հետ Սասունյանը գնդակահարել էր Արիկանին ու դատապարտվել ցմահ ազատազրկման։

Comment here