ԳլխավորԽճանկար

Թուրքիայում աղջիկ են փախցրել կեղծ շտապօգնության մեքենայով և կորոնավիրուսի պատրվակով

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Քյաղըթհանե շրջանում արտառոց դեպք է գրանցվել։ Ընկերուհուց բաժանված մի տղամարդ որոշել է փախցնել նրան, տեղեկացնում է ermenihaber.am։

Այդ նպատակով նա ձեռք է բերել կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված հատուկ բժշկական հանդերձանք եւ կեղծ շտապօգնության մեքենայով և թվացյալ բուժանձնակազմով գնացել է ընկերուհու տուն։

Ներկայանալով որպես բժիշկ՝ հայտնել է, որ նրա հարազատներից մեկը կորոնավիրուսով է վարակված և անհրաժեշտ է շտապ թեստ անցկացնել։

Աղջկան անմիջապես տնից հանելով՝ նստեցրել են շտապօգնության մեքենայի մեջ ու տարել։ Ճանապարհին աղջիկը նկատել է, որ բժիշկն իրականում իր նախկին ընկերն է և խուճապի մատնվել։

Քիչ անց նրանք այլ մեքենա են տեղափոխվել, որից հետո աղջկան հաջողվել է փախչել եւ դիմել ոստիկանություն։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Comment here