ԳլխավորԼուր

Հայաստանը Վիեննայում շարունակում է մասնակցել Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառին

Հայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառում

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառին։

Եվս մի քանի օր` մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կշարունակվի ցուցադրվել շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ: Շպիտելբերգի այս տարվա տոնավաճառն ունի բնապահպանական շեշտադրում, և հայկական տաղավարը ևս հավատարիմ է մնացել դրան` ներկայացնելով վերամշակված թղթից ափսեներ, որոնք արտադրվում են Խնձորեսկում։ Հայկական տաղավարն առանձնահատուկ է իր բազմազան նմուշներով և մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի հետ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և Fastex ընկերության հետ համագործակցությամբ:

Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Այն իրականացվում է 1970-ական թվականներից սկսած՝ Վիեննայի Շպիտելբերգ պատմական թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում:

Նշենք նաև, որ 2023 թ. Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է նաև Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառին:

Հայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառումՀայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառումՀայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառումՀայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառումՀայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառումՀայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառումՀայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառումՀայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառումՀայաստանի տաղավարը Վիեննայի (Ավստրիա) Շպիտելբերգի սուրբծննդյան տոնավաճառում