Երջանկության միջազգային օրվա (մարտի 20) առթիվ հրապարակվել է ամենամյա Երջանկության համաշխարհային զեկույցը (World Happiness Report), որում ներկայացված 143 երկրների թվում է նաև Հայաստանը:
Այն տարածաշրջանի երկրների շարքում առաջատար է և վարկանիշում 82-րդն է: Մեր երկրին հաջորդում են Վրաստանը (91), Թուրքիան (98), Իրանը (100), Ադրբեջանը (101): Ռուսաստանը 72-րդն է:
Ֆինլանդիան յոթերորդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Երջանիկ երկրների առաջին տասնյակում են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեդիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Ավստրալիան։
Ամենադժբախտ երկիր է ճանաչվել Աֆղանստանը։
Համաշխարհային երջանկության զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 2012 թվականից: