ԳլխավորԽճանկարԽոսք

Երջանկության միջազգային օրն է. աֆորիզմներ՝ երջանկության մասին

2012 թվականին ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է, իսկ երջանիկ լինելը մարդկության հիմնական նպատակներից մեկն է։

Այդ կապակցությամբ երկրներին կոչ է արվում` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այս տարի աշխարհի երջանիկ երկրների ցանկը կրկին գլխավորում է Ֆինլանդիան։

Օրվա կապակցությամբ ներկայացնում ենք աֆորիզմներ երջանկության մասին

• Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք չափից շատ ժամանակ ունենք մտածելու` արդյոք երջանի՞կ ենք մենք, թե ոչ: Բեռնարդ Շոու

• Դուք չեք կարող նվիրել այն,ինչը դուք ինքներդ չունեք.Դուք չեք կարող երջանկացնել ուրիշներին, եթե դուք ինքներդ երջանիկ չեք: Բրայան Թրեյսի

• Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը: Էրիխ Մարիա Ռեմարկ

• Երջանկության փնտրումը դժբախտության հիմնական աղբյուրն է: Էրիկ Հոֆեր

• Երջանկությունը կախված չէ այն բանից, թե ով ես դու և ինչ ունես: Այն կախված է միայն նրանից, թե ինչ ես դու մտածում: Դեյլ Կարնեգի

• Քանի որ այս աշխարհում երջանիկ են քչով բավարարվող մարդիկ, ապա ինչքան դժբախտ են հարուստները, որոնց երջանիկ լինելու համար շատ բան է պետք: Լառոշֆուկո

• Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը: Քամիլ Կլոդել

• Եթե երբևէ, երջանկություն փնտրելով, գտնեք նրան, ապա դուք, ինչպես իր ակնոցը փնտրող ծեր կինը, կհայտնաբերեք, որ երջանկությունն այդ ամբողջ ժամանակ գտնվում էր ձեր քթի վրա: Բեռնարդ Շոու

• Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ,երբ նա արդեն անհետացել է:-Զանդերս

• Եթե դուք ավելի քան մեկ օր ձեզ երջանիկ եք զգում, նշանակում է ձեզանից ինչ-որ բան թաքցնում են: Մորուա

• Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե մի քիչ ստվեր: Լյուդվիգ

• Երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր: Տերյե