ԳլխավորԽոսք

Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա. Շեքսպիր

Ուիլյամ Շեքսպիր

Ներկայացնում ենք քաղվածքներ անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Ուիլյամ Շեքսպիրի (1564-1616) ստեղծագործություններից։ Ի դեպ, նա հաճախ համարվում է խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը, ում պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան այլ դրամատուրգների ստեղծագործություններ

***

• Ոչ մի բան այնպես չի քաջալերում արատը, ինչպես ավելորդ ներողամտությունը։

• Սիրել՝ ասել  է  լինել  ամբողջապես  հափշտակություն,ամբողջապես կիրք,ամբողջ՝ ցանկություն,ամբողջ՝ պաշտողություն,հարգանք,ամբողջ՝ խոնարհություն, ամբողջ՝  համբերություն և  անհամբերություն, ամբողջ՝ սրբություն:Սիրել՝ ասել լինել ամբողջապես  արցունք ու հառաչ:

• Ամեն հիմարություն իր տրամաբանությունն ունի։

• Մեր ձեռքումն է արդ բախտը երկրի,
Չկա աշխարհում այնպիսի մի ուժ
Որ մեզ դուրս քշի հայրենի հողից-
Սոսկ թուլամորթը հաշտ է այս մտքին։

• Այս աշխարհում չկա ոչ լավ, ոչ էլ վատ։ Կա միայն մեր վերաբերմունքը ինչ-որ բանին։

• Ավելի լավ է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել։

• Մենք նյարդայնանում ենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով։

• Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն։

• Հիմարությունը դյուրությամբ է քանդում այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը։

• Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն է ցույց տալիս, քան սիրել նրան, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ։

• Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ է լցնում։

• Սերը փախչում է նրանցից, ովքեր վազում են նրա ետևից, իսկ նրանք, ովքեր փախչում են սիրուց՝ սերը նրանց վզովն է ընկնում։

• Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա։

• Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը։

• Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել։

• Դժոխքը դատարկ է։ Բոլոր սատանաներն այստեղ են։

• Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է։

• Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը։

• Հաճույք ստանալու հույսը գրեթե նույնքան հաճելի է, որքան հաճույքը։

• Հաջողության հասնելու երեք օրենք՝ իմանալ ավելին, քան մյուսները, աշխատել ավելին, քան մյուսները, սպասել պակաս, քան մյուսները։

• Խեղճ, տրորված միջատը տառապում է նույնքան, որքան մահացող հսկան։

• Փոթորկի ժամանակ տրված երդումները մոռացվում են խաղաղ եղանակին։