Ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի (27.08.1871-28.12.1945) ծննդան օրվա առթիվ ներկայացնում ենք մտքեր՝ նրա տարբեր ստեղծագործություններից։
***
Եթե մենք ցանկանում ենք, որ մարդիկ հարգեն օրենքը, չպետք է փոխենք դրա մեջ գտնվող հիմնական որոշումները՝ չունենալով օրինական հիմքեր։
-Երջանկությունը գալիս է նրա մոտ, ով կարողանում է սպասել։
-Այո, իհարկե, բայց ուշադիր եղիր՝ ամբողջ կյանքդ չանցկացնես սպասասրահում։
Ներքեւ տանող ճանապարհը շատ քիչ կանգառներ ունի։
Ծնողները սովորաբար վստահ են, որ իրենք գերազանց գիտեն իրենց երեխաներին, եւ ժամանակը միայն ամրապնդում է այդ մոլորությունը։
Կնոջ համար միայն մեկ բան կա գովեստների արժանի՝ ինքը։
Մարդու հարստությունը կիսով չափ կախված է այն բանից, թե նա ինչպես է լեզու գտնում հարկավոր մարդկանց հետ։
Մարդիկ մտածում են մեր մասին այն, ինչ ցանկանում ենք նրանց ներշնչել։
Արժե՞ անհանգստանալ մի բանի համար, ինչը դեռ չի եղել։
Բոլոր արարածներից կանայք ամենաշատը վախենում են այլ կանանցից, եւ առաջին հերթին՝ խելացի եւ գեղեցիկ։
Մեր զարգացվածությունը դեռ իր ճանապարհի կեսն է անցել. մենք արդեն գազաններ չենք, քանի որ առաջնորդվում ենք ոչ միայն բնազդներով, բայց եւ այնքան էլ մարդ չենք, քանի որ առաջնորդվում ենք ոչ միայն բանականությամբ։
Մենք հոգեկան ցավ ենք ապրում, հանդիպելով նրանց, ովքեր բարձր ու լավն են մեզանից, բայց հենց նրանք հեռանում են՝ ցավը վերանում է։
Վայ նրան, ով իր սիրտը տալիս է պատրանքներին՝ երկրի վրա գոյություն ունեցող այդ միակ իրականությանը, բայց եւ վայ նրան, ով դա չի անում։ Մեկին սպասվում է հիասթափություն ու ցավ, մյուսին՝ ուշացած ափսոսանք։
Ոչ ոք այնքան չի տարվում հարստության արտաքին դրսեւորումներով, որքան նա, ով վերջերս է հարստացել։
Բազմաթիվ կանանց մոտ հաջողություն ունենալու համար պետք է ամբողջապես տրվել նրանցից յուրանքաչյուրին։
Թրգմ. Usanogh.am-ի
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։