ԳլխավորԽճանկար

Արևելյան կանոններ` առաջին դասարան հաճախող երեխաների համար. Աննա Կոստանյան

Ազգային ժողովի պատգամավոր («Լուսավոր Հայաստան») Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ տեղեկություններ է հայտնում ճապոնական դպրոցական վարքականոնի մասին։

«Ճապոնիայում մինչև երեխային առաջին դասարան ուղեկցելը ծնողը պետք է վստահ լինի և հետևի, որ իր երեխան վարքագծի ներքոնշյալ տարրական կանոններին տիրապետում է, և ինքը` ծնողը ևս դրանք պատշաճ ձևով կատարի.

«Վարքագծի հիմնական կանոններ» բաժին.
1) Համակ ուշադրությամբ լսել, երբ ինչ-ոչ մեկը խոսում է։
2) Ողջունել այլ մարդկանց և հստակ ու ձայնի չափավոր բարձրությամբ պատասխանել հարցերին։
3) Հստակ գիտակցել, որ այլոց իրերը Ձեզ չեն պատկանում։
4) Ներս մտնելիս հանել կոշիկները և կոկիկ դնել դրանց համար նախատեսված տեղում։
5) Աթոռին նստած ժամանակ մեջքն ուղիղ պահել։
6) Մշտապես լինել մաքուր և արդուկված հագուստով։
7) Ձեր գրասեղանն ու շրջապատող իրերը պահեք կոկիկ և հավաք վիճակում։
8) Անպայման պետք է շուտ քնել և ինքնուրույն շուտ էլ արթնանալ։
9) Առավոտյան լավ նախաճաշել։
10) Չմոռանալ մաքրել ատամները։
11) Երբեք չստել։ Դա թունավորում է հոգին։

«Ընկերների հետ հարաբերություններ» բաժին.
1) Երբեք առաջին դասարանցիներին չթողնել միայնակ։
2) Եթե որևիցե մեկն ինչ-որ խնդիր ունի, օգնե’ք կամ առնվազն փորձե’ք օգնել։
3) Երբեք վատ մի’ արտահայտվեք Ձեր ընկերների մասին։
4) Կարողանալ հարմարվել, խաղալ և սովորել ցանկացած մեկի հետ։
5) Կարողանալ ոչ միայն ինքնուրույն խաղալ, այլև վայելք ապրել` խաղալով բոլորի հետ։
6) Խաղալ մաքուր օդին` ֆիզիկապես զարգանալու և բնության գրկում հանգստանալու կարողություն ձեռքբերելու համար։
7) Եթե սխալ եք թույլ տվել, ապա անպայման անկեղծորեն ու ազնվությամբ ներողություն խնդրեք։

Հետաքրքիր է` քանի ծնող է այս պարզ կանոնների շուրջ մտածում և աշխատանքներ տանում իր առաջին դասարանի երեխայի հետ»,-նշված է պատգամավորի գրառման մեջ։

Comment here