ԳլխավորԼուր

Իրանական պատվիրակությունն այցելել է Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոց

Իրանական պատվիրակությունն այցելել է Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոց

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Այցի շրջանակում ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահն այսօր այցելել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոց, որտեղ տարածաշրջանային լեզուների ուսուցման ՀՀ կառավարության ծրագրով պարսկերեն է դասավանդվում:

Նա ներկա է եղել պարսկերենի դասին, որն անցկացվել է նորաբաց դասասենյակում՝ ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ։

Իրանից ժամանած հյուրերն իրենց գոհունակությունն են արտահայտել աշակերտների պարսկերենի իմացության վերաբերյալ՝ փաստելով, որ լեզվի ուսուցման մակարդակն իսկապես ամուր հիմքերի վրա է դրված։ Հաջորդիվ ԻԻՀ ներկայացուցիչները դիտել են աշակերտների պատրաստած երկլեզու ներկայացումը՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» և պարսից մեծանուն գրող Սաադիի «Իմաստություն» ստեղծագործությունների հիման վրա։

ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Իրանի միջև մշակութային և կրթական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ դպրոցը կերտում է ապագա հայ իրանագետին, որն իր նպաստն է բերելու երկու երկրների միջև դարավոր բարեկամության շարունակականությանը։

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ հանդիպումներ և շրջայցեր կրթական ու մշակութային հաստատություններ: