Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն՝ 1։9 հաշվով պարտվելով ԱՄՆ–ի ներկայացուցիչ Բովեն Ուիլիամ Բասեթին։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի Աստանա քաղաքի «Բարիս Արենա» մարզադաշտում։ Հայաստանը ներկայացնում են 16 ըմբիշներ, որոնցից 10–ը հունահռոմեական ոճում, իսկ 6–ը` ազատ ոճում։
Հունահռոմեական ոճի ըմբիշներն արդեն ավարտել են իրենց մրցապայքարները։ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձել է ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Գևորգ Թադևոսյանն էլ (87 կգ) բրոնզե մեդալ է նվաճել։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


