ԳլխավորԼուր

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Ծանրամարտիկ Սեյրան Խուդանյան

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը (55 կգ) երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին և դարձել բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը հրում վարժությունում ևս փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

Մ20 տարեկանների պայքարում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Մերուժան Եղոյանը (61 կգ), իսկ Մ23 տարեկանների պայքարում՝ Գառնիկ Չոլակյանը (61 կգ):

Հայաստանի հավաքականները մեծաքանակ կազմով են մեկնել մրցավայր՝

Մ20 տարեկանների հավաքական՝ Սեյրան Խուդանյան (55 կգ), Մերուժան Եղոյան (61 կգ), Տիգրան Կարապետյան (67 կգ), Գոռ Սահակյան, Մարտին Պողոսյան (երկուսն էլ՝ 73 կգ), Մնացական Աբրահամյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Ֆելիքս Գևորգյան (96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), պահեստայիններ՝ Աշոտ Մովսիսյան, Վազգեն Գրիգորյան (+109 կգ):

Կանանց թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։

Մ23 տարեկանների հավաքական՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ), Գևորգ Ղահրամանյան (89 կգ, պահեստային), Արա Աղանյան (96 կգ), Պետրոս Պետրոսյան, Յաշա Մինասյան (երկուսն էլ՝ 109 կգ), Լիանա Գյուրջյան (87 կգ), Լուիզա Սահրադյան, Մերի Թումասյան (+87 կգ)։

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: