ԳլխավորԼուր

Հայ բազկամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բազկամարտ

Հայ բազկամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Բուլղարիայում անցկացվող աշխարհի առաջնությունում։ Գերծանր քաշային կարգում Գեղամ Խաչատրյանը հաղթել է թուրք Յըլդըրըմ Թեոմանին ու հռչակվել չեմպիոն։

Մարիամ Սարգսյանը նույնպես ոսկի է նվաճել՝ հաղթելով կրկին թուրք մրցակցին։

Իսկ Մ18 տարեկանների 50 կգ քաշային կարգում եզրափակիչում պայքարում էին 2 հայ. Արա Հովակիմյանը հաղթեց Դորիկ Այդինյանին ու դարձավ աշխարհի չեմպիոն։

Բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությունն անցկացվել է սեպտեմբերի 11-14-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում։ Առաջնությանը մասնակցել է 57 երկրի ավելի քան 1500 մարզիկներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews