ԳլխավորԼուր

Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում hg 1րոպե 28 վայրկյանում 10:0 հաշվով  հաղթեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին։

Մեկ այլ ազատ ոճի ըմբիշ 70 կգ քաշային Արման Անդրեասյանն էլ կիսաեզրափակիչում 0։5 հաշվով պարտվում էր Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևին, սակայն վերջին 1 րոպեում հաղթանակ կորզեց մրցակցից 8։5 հաշվով։