Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Կանանց 86 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտի 249 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Պոկում վարժությունում Պողոսյանը բարձրացրել է 109 կգ և արժանացել փոքր արծաթե մեդալի։
Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 140 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալը։
Հիշեցնենք, որ ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12–19-ը Ալբանիայի Դուրես քաղաքում։
Ավելի վաղ 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել են Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ, Տիգրան Կարապետյանն (75 կգ) ու Մարտին Պողոսյանը(85 կգ) դարձել են Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ, Սամվել Մարտիրոսյանն (70 կգ) ու Նարեկ Մկրտչյանն (85 կգ) էլ նվաճել են բրոնզե մեդալ։



