Փարիզում կայացած Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը ՊՍԺ-ն 2-1 (ընդհանուր՝ 3-1) հաշվով հաղթեց «Արսենալ»-ին ու դուրս եկավ եզրափակիչ։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր փարիզյան ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի երզափակիչի առաջին մասնակիցը դարձել էր Միլանի «Ինտերը»։
Այսպիսով, մայիսի 31-ին Մյունխենում ՉԼ-ի եզրափակիչում կհանդիպեն ՊՍԺ-ն և «Ինտերը»։
Ֆրանսիական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչին (նախորդ անգամ՝ 2020 թվականին)։ Միլանյան ակումբը 7-րդ անգամ է մասնակցելու եզրափակիչին և պայքարելու է 4-րդ տիտղոսի համար (հաղթել է 1964, 1965 և 2010 թվականներին), հայտնում է armsport.am-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews