ԳլխավորԼուր

Պլանետարիումների միջազգային օրն է

Պլանետարիում

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է աստղացուցարանների միջազգային օրը՝ նշանավորելով դրանց ստեղծման 100-ամյակը, հիշեցնում են Բյուրականի աստղադիտարանից։

Պլանետարիումների միջազգային օրը նախկինում նշվում էր մարտ ամսին, սակայն 2024 թվականից սկսած այն տեղափոխվել է մայիսի 7-ին՝ համընկնելով դրանց ստեղծման 100-ամյակի հետ։

Առաջին պլանետարիումը բացվել է 1925թ. մայիսի 7-ին՝ Գերմանիայի Ենա քաղաքում՝ Carl Zeiss ընկերության կողմից, ինչը սկիզբ է դրել գիտության և հանրային կրթության նոր դարաշրջանին։

Աստղացուցարանները դարձել են գիտության տարածման կարևոր կենտրոններ՝ առաջարկելով աստղագիտական ցուցադրություններ, կրթական ծրագրեր և հանրային դիտումներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews