ԳլխավորԼուր

Փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ». Բյուրականի աստղադիտարան

Երկիր, երկրագունդ, տիեզերք

2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը», հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր։

«Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։

Յոթ մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների, շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի կունենա 2040 թվականին։

Նշենք նաև, որ «մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2025թ. փետրվարի 28-ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում:

«Շքերթը» տեսնելի կլինի փետրվարի 28-ին նախորդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։