ԳլխավորԼուր

Այսօր հետաքրքիր աստղագիտական իրադարձություն է սպասվում. Բյուրականի աստղադիտարան

Լուսին

Այսօր հետաքրքիր աստղագիտական իրադարձություն է սպասվում, որն իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25–ին, հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

«2024 թվականի օգոստոսի 19-ին ականատես կարող ենք դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ Սուպերլուսնի։

Գերլուսին (սուպերլուսին) տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) համընկնում են։

Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ էլիպսաձև է, ինչի հետևանքով նրա հեռավորությունը Երկրից տատանվում է ամսվա և տարվա ընթացքում: Միջին հեռավորությունը կազմում է մոտ 382,900 կիլոմետր (238,000 մղոն):

«Գերլուսին» տերմինը պաշտոնական աստղագիտական տերմին չէ: Այն առաջին անգամ առաջարկվել է աստղագետ Ռիչարդ Նոլիի կողմից 1979 թվականին»,-նշված է հաղորդագրության մեջ։