ԳլխավորԼուր

Թբիլիսիի պետական բժշկական ակադեմիայի ուսանողները պրակտիկա են անցել ԵՊԲՀ-ում

Թբիլիսիի պետական բժշկական ակադեմիայի ուսանողները պրակտիկա են անցել ԵՊԲՀ-ում

Թբիլիսիի պետական բժշկական ակադեմիայի ուսանողներն օգոստոսի 5-16-ը ամառային փոխանակային ծրագրի շրջանակում հագեցած պրակտիկա անցան համալսարանական հիվանդանոցներում, հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի համակարգմամբ իրականացված նախագծի շնորհիվ վեց ուսանող՝ Մարիաննա Սրաբոնյանը, Բարբարե Մարանելին, Դաչի Ջաջանիձեն, Թամազ Գալդավան, Սալոմե Մումիլաձեն և Լևոն Մուրադյանը, գործնական հմտությունների զարգացմանը զուգահեռ շրջայց կատարեցին 104-ամյա բուհի թանգարանում, որի ղեկավար Նարինե Ղազարյանի ուղեկցությամբ մանրամասնորեն ծանոթացան հայ բժշկագիտության պատմությանը։

Ապա այցելեցին տարածաշրջանում եզակի բուհի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն։

Այցի ավարտին վրացի ապագա բժիշկներին շնորհվեցին վկայականներ։

Ուսանողները մասնակցեցին նաև քաղաքային շրջայցի, որի ընթացքում ծանոթացան երևանյան մշակույթին, յուրօրինակ ճարտարապետությանը։

Հիշեցնենք, որ հայ ապագա բժիշկները՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսերի 7 ուսանող, հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը պրակտիկա են անցել Թբիլիսիի առաջատար բժշկական կազմակերպություններում:

Այս ընթացքում բժշկական բուհում գործնական հմտություններն են զարգացնում նաև այլ երկրներից ժամանած ուսանողներ։