ԳլխավորԽճանկարԽոսք

Օգտակար խորհուրդներ՝ առաջին կուրսի ուսանողներին

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ նրանց համար, ովքեր պատրաստվում են բուհ ընդունվել։ Դրանք ավելորդ չեն լինի նաև ցածր կուրսերում սովորողների համար։

1. Բուհը դպրոց չէ։ Այստեղ ամեն ինչ այլ կերպ է. ծնողներն այլեւս պատասխանատվություն չեն կրում ձեզ ու ձեր առաջադիմության համար։ Այժմ միմիայն դուք եք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է ձեզ հետ հատկապես բուհի հետ կապված հարցերում։ Դրա շնորհիվ, սակայն, կարող եք լրիվ այլ մարդ դառնալ։ Թողեք դպրոցում ձեր բոլոր նախկին վախերն ու կոմպելքսները։

2. Առաջին կուրսի արդեն առաջին օրերից մտածեք աշխատանքի մասին։ Որքան շուտ սկսեք աշխատել ձեր պորտֆոլիոյի վրա, այնքան մեծ է հավանականությունը արագ ու լավ աշխատանք գտնել դիպլոմը ստանալուց հետո։ Ստեղծեք լուրջ էլեկտրոնային հասցե (ի տարբերություն qiso16@…, hendoM@…), կազմեք ռեզյումե ու ձեր առջեւ նպատակ դրեք, որն ամեն տարի լրացրեք առնվազն մեկ նշանակալի կետով. օտար լեզվի իմացության նոր մակարդակ, աշխատանքային կամ անձնական նոր որակ կամ ունակություն եւ այլն։

Հաճախեք ցանկացած սեմինարների ու համաժողովների, իսկ սերտիֆիկատներն ավելացրեք ձեր CV-ում։ Դրանք այսօրվա լավագույն ներդրումներն են ապագայում ցանկալի աշխատանք գտնելու համար։

3. Ծանոթությունների ճիշտ շրջանակ ձեւավորեք։ Ձեռք բերեք ծանոթներ ու ընկերներ տարբեր շրջանակներից, այդպես ավելի մեծ հավանականություն կլինի, որ նրանցից մեկը բարձունքների կհասնի, իսկ դա նաեւ ձեզ համար ոչ վատ հեռանկար կբացի։ Ավելին, սերտ շփումների դեպքում գուցե հենց ձեր համակուրսեցին օգնի հետագայում առաջ գնալ։

4. Պարզեք ձեր ընտրած բուհի հեռանկարները։ Ընդունվելուց անմիջապես հետո տեղեկացեք՝ ինչ իրավունքներ ունեք, ինչ զեղչեր կամ արտոնություններ, լրացուցիչ ինչ ծրագրեր կան օտարերկրյա բուհերի հետ համագործակցության շրջանակներում, ինչ ուսանողական միություններ ու խմբեր կան։ Տեղեկանալուց անմիջապես հետո մասնակցեք, ընդունվեք գրանցվեք։ Այդպիսով մի քանի հարց կլուծեք. նոր ծանոթություններ կհաստատեք ու աչքի կընկնեք բուհի ղեկավարության մոտ որպես նպատակասլաց ու ակտիվ ուսանող։

5. Շփվեք հնարավորինս շատ ու բոլորի հետ։ Բարյացակամ եղեք։ Դա նպաստում է սոցիալիզացիային ու նեթվորքինգի զարգացմանը, իսկ դրանք մեծ նշանակություն ունեն ապագա հարցազրույցների համար։

6. Ձեր առջեւ մեծ նպատակներ դրեք։ Նախ՝ որքան նպատակն աներեւակայելի լինի, այնքան ավելի մեծ հաջողություններ կունենանք, նույնիսկ եթե վերջնական նպատակակետին չհասնեք։ Եվ երկրորդ՝ ապագայում դուք այլեւս այսքան խիզախ ու կարճ չեք մտածի՝ ռիսկային քայլերի դիմելու համար։ Այնպես որ, հիմա ռիսկի դիմելու ժամանակն է, չէ՞ որ դուք դեռ ոչինչ չունեք կորցնելու։

7. Որոշակիորեն հեռացեք ծնողներից, դուրս եկեք կոմֆորտի գոտուց, որից այնպես չեք ուզում հրաժարվել։ Ավելի շատ ինքնուրույնությունը կօգնի ավելի գլոբալ մտածել ու աճել։

8. Կազմեք ձեր բնագավառների ընկերությունների ցանկը։ Ուսումանասիրեք նրանց պահանջները, կորպորատիվ էթիկան ու ներքին արժեքները։ Ապա խաչակրաց արշավանք սկսեք դրանք գրավելու համար։ Մի անհանգստացեք, դուք առնվազն 4 տարի ունեք փորձելու, անհաջողության մատնվելու ու կրկին փորձելու համար։ Մի վախեցեք կպչուն ու անխելք թվալուց։ Ջրի կաթիլը քար է ծակում, իսկ հաջողակ մարդիկ սիրում են համառներին։ Ամենավատը, որ կարող է լինել, ձեր ցանկացած աշխատատեղը չստանալն է։ Բայց դե հնարավոր է, որ նաեւ կստանաք։

9. Եթե կա ճանապարհորդելու հնարավորություն, ճանապարհորդեք։ Դա ոչ միայն նոր տեսարժան վայրեր ու առարկաներ տեսնելու հնարավորություն է, այլեւ ընդլայնում է աշխարհայացքը, օօգնում է նոր ծանոթություններ հաստատել, գտնել ինքն իրեն իրացնելու նոր վայրեր ու ներշնչանքի աղբյուրներ, կատարել բացահայտումներ ու ստեղծել նոր հեռանկարներ։

Ըստ zaochnik.ru-ի