ԳլխավորԽոսք

Չսիրված կանայք երբեք չեն ուշանում. աֆորիզմներ՝ Ալեքսանդր Դյումայից

Ալեքսանդր Դյումա

Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող, դրամատուրգ և լրագրող Ալեքսանդր Դյումայի (24 հուլիսի, 1802 – 5 դեկտեմբերի, 1870) մտքերից։

***

• Կյանքում պատահականությունը Տեր Աստծո պահուստային ֆոնդն է:

• Մարդկային ողջ իմաստությունը կայանում է երկու բառի մեջ ՝ սպասել և հուսալ:

• Անհնար է սպասել միայն այն ժամանակ, երբ ոչինչ չես անում։

• Պատմաբանը անցած դարաշրջանների տիրակալն է:

• Ինչքան էլ լավ խոսես, եթե չափից շատ ես խոսում, վերջում հիմարություններ ես ասելու:

• Նա, ով գեղեցիկ է ապրում, գեղեցիկ էլ մեռնում է:

• Ամենահեշտն իրագործելի են այն երազանքները, որոնց վրա չեն կասկածում։

• Երբեք վախկոտության դրսևորում չէ ձեր վրա կանգնած ուժին ենթարկվելը:

• Ուրվականները միայն նրանց են հայտնվում, ովքեր պետք է դրանց տեսնեն։

• Տները, ինչպես մարդիկ, ունեն իրենց հոգին և իրենց դեմքը, որի վրա արտացոլվում է նրանց ներքին էությունը:

• Որքան բարձր է երկնքում սավառնում հզոր արծիվը, այնքան երկար է նա ստիպված լինում հանգստանալ երկրի վրա:

• Միայն հորինված սերն է ենթարկվում սանձահարման, իսկ ճշմարիտը չի լսում հրամանները, և դրանից չես կարող փրկվել:

• Չսիրված կանայք երբեք չեն ուշանում:

• Միայն ատելությունն է մեզ ստիպում անել այնքան հիմար բաներ, որքան սերը:

• Տղամարդը կարող է ներել կնոջը ամեն ինչ՝ դավաճանություն, հիմարություն, նույնիսկ դավաճանություն: Միակ բանը, որ տղամարդը երբեք չի ների կնոջը, գերազանցությունն է իր նկատմամբ:

• Կան ծառայություններ, որոնք այնքան անգին են, որ դրանց համար կարող եք վճարել միայն անշնորհակալությամբ: