Հունիսի 12-ին մեկնարկել են բուհերի 2026-2027 թթ. ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի քննությունները։
Հունիսի 16-ին դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայից։
Հայտագրվել է ընդհանուր 5881 դիմորդ (2025-ին՝ 5999), հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ)։ Այդ թվում անգլերեն հայտագրել է 5787, ֆրանսերեն՝ 37, գերմաներեն՝ 50, իսպաներեն՝ 4, իտալերեն՝ 1, պարսկերեն՝ 2 դիմորդ։
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։
Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում հայտագրվել է 16 426 դիմորդ՝ հանձնելու համար 21 130 քննություն։
Այս փուլի վերջին քննական օրը հունիսի 30-ն է։
Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը` բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


