Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում հայտագրվել է 16 426 դիմորդ։
Տեղեկությունն Usanogh.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
«16 426-ից 15 797-ը հայտագրել են եւ բուհ, եւ մասնագիտություն։ Մնացած 629-ը միայն քննություններ են հայտագրել, այսինքն նրանք այն դիմորդներն են, ովքեր մտադիր են իրենց քննությունների արդյունքով մասնակցել, օրինակ, հեռակայի մրցույթին կամ որեւէ ներբուհական մրցույթի»,-նշեց Խ. Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2026-27 թթ. ուստարվա միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել էր 12 538 մարդ։
Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրման ժամկետը ապրիլի 15-ից մայիսի 10-ն էր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



