ԳլխավորԼուր

Անվճար պարապմունքներ՝ 12-րդ դասարանների աշակերտների համար

Մաթմատիկա

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը 12-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպում է անվճար պարապմունքներ։

Պարապմունքները կմեկնարկեն ապրիլի 18-ից՝ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից ընդունելության ծրագրով:

Պարապմունքները կանցկացվեն առկա ու առցանց ձևաչափով։

Ցանկացողները կարող են գրանցվել՝ այցելելով ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ (հասցե՝ Խանջյան 5, բարձրահարկ մասնաշենքի 4-րդ հարկ, 410 սենյակ) կամ զանգահարել 010-59-70-38, 010-59-70-50 հեռախոսահամարներով։

Ֆիզիկա առարկայի ընդունելության հարցերի պատասխանների մեկնաբանությանը ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումները.

https://www.youtube.com/watch?v=eiCiP7jzJDY&t=328s

https://www.youtube.com/watch?v=G-HQRFG4qeU&t=1240s

https://www.youtube.com/watch?v=a1cL5acVRWs&t=453s

Առկա պարապմունքների ժամանակացույց.

Շաբաթական 2 հանդիպում, սկիզբը՝ ժ.14։30-ին, անցկացման վայրը՝ թիվ 302 լսարան։

Առցանց պարապմունքների համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային հասցե (gmail.com)՝ google.meet հարթակում տեսահանդիպում կազմակերպելու համար։