ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ է ունեցել Իսրայելում

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Ռոզա Լինը ելույթ է ունեցել Իսրայելում նախաեվրատեսիլյան արշավի` «Israel Calling-2022»–ի շրջանակում։

Ռոզա Լինի ելույթի տեսագրությունը հրապարակվել է մրցույթի Youtube-յան պաշտոնական էջում։

Համերգը տեղի է ունեցել ապրիլի 7-ին։ Ռոզա Լինն առաջին անգամ մրցույթի երկրպագուների համար կենդանի կատարմամբ ներկայացրել է իր «Snap» երգը։

«Եվրատեսիլ 2022»-ը նախանշված է Իտալիայում մայիսի 10-14-ը: Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչի օրը՝ մայիսի 10-ին, 17-րդ համարի ներքո: