ԳլխավորՇոուբիզնես

Աթենա Մանուկյան. «Անչափ ուրախ եմ հայ և միջազգային հանդիսատեսին ներկայացնել իմ երգի տեսահոլովակը»

«Եվրատեսիլ  2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանը պատմել է եվրատեսիլյան «Chains On You» երգի տեսահոլովակի ստեղծման մասին, որի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 13-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում և «Եվրատեսիլի» յութուբյան էջում:

«Անչափ ուրախ եմ հայ և միջազգային հանդիսատեսին ներկայացնել իմ երգի տեսահոլովակը: «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ավարտից հետո ընդամենը 2 շաբաթ ժամանակ ունեինք երգը փոփոխելու և տեսահոլովակը նկարահանելու համար, բայց կարծում եմ ամեն բան ստացվել է», -մասնավորապես նշել է Աթենա Մանուկյանը:

«Եվրատեսիլ 2020»-ը տեղի  կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

Comment here