ԳլխավորԼուրԿրթություն

Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դասերը մինչև մարտի 23-ը դադարեցնելուն և հետագա անելիքներին։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը և ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված ցուցումները` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է.

• Մինչև մարտի 23-ը Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում` մանկապարտեզներում, նախակրթարաններում, դպրոցներում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, արտաուսումնական հաստատություններում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում դասերը դադարեցվում են:

• Այս ընթացքում նշված հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի։

• Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ այս ընթացքում նախատեսված քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։

• Նախարարությունը խրախուսում է նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով (օնլայն) կազմակերպելու ջանքերը և առաջիկայում նախատեսում է հանդես գալ նման նախաձեռնությամբ։

• նշված սահմանափակումը վերաբերում է նաև Հայաստանում գործող միջազգային, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին»,-մասնավորապես նշված է գրառման մեջ:

Comment here