ԳլխավորԼուր

Հայաստանի կրթական հաստատությունները փակ կլինեն մինչև մարտի 23-ը

Հայաստանի կրթական հաստատությունները, կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, փակ կլինեն առնվազն մինչև մարտի 23-ը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասեր չեն լինի: Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց»,-մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք է արձանագրվել։ Առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին։

 

Comment here