ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակման 1667 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 123646 դեպք, որոնցից 90754-ն` առողջացած, 1900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30504 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 480445 թեստավորում, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

«Այսպիսով` երեկ կատարվել է 4459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1667 նոր դեպք: Ունենք 2366 առողջացած և 30 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 488 է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Comment here