Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել է ավելի քան 20,4 հազար: Մահացել է 425 մարդ:
Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է ծանր: 171,3 հազար բնակիչ գտնվում է կարանտինում:
Վերջին տվյալներով՝ ախտահարումների ավելի քան կեսը (13,5 հազար դեպք, այդ թվում 414 մահ) գրանցվել է Հուբեյ նահանգում, որը կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնն է:
Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե′ կորոնավիրուսի, թե′ գրիպի նկատմամբ եղել են բացասական, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։