ԳլխավորԼուր

Ծայրահեղ ծանր վիճակում է 17 պացիենտ. Արսեն Թորոսյան

Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել` 134 նոր դեպք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հավելեց, որ ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2066-ին, բուժվել է 29 քաղաքացի:

«Դժբախտաբար ունեցել ենք երկու մահվան դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 32-ի: Արհեստական շնչառական սարքերի վրա ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է 17, ծանր վիճակում է 59 պացիենտ:

Իրադարձությունների այս սցենարի դեպքում՝ մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ կամ շատ թեթեւ վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,-ասաց նախարարը:

Comment here