ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 921-ի, մահացել է 10 մարդ

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակն ապրիլի 9-ի ժամը 11-ի դրությամբ 921 է։

Բուժվել է 138 մարդ, փաստացի բուժվում է 773-ը, 4902 մարդու թեստերը բացասական են եղել։

Կա մահվան նոր դեպք։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա ,ծերունական սկլերոզ։

Այսպիսով, մահվան ելքերը դարձել են 10, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։

Comment here