ԳլխավորԼուր

Ցրտահարությունից վնասվել են ծիրանի այգիներ. այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել

Ապրիլի 9-ի գիշերը հանրապետությունում արձանագրված ցուրտ եղանակից գյուղատնտեսությունը էական վնասներ չի կրել, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև ցրտահարության վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկատվություն այս պահին չունենք»,ասել է Նիկոլ Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ օրվա ընթացքում տվյալները կճշտվեն։ «Վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ։ Բայց այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»,- ասել է նախարարը։

Comment here