ԳլխավորԼուր

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ցրտահարության վտանգ կա

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռներում ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հարգելի′ գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,- գրել է Սուրենյանը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում ապրիլի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Comment here